Հանուն այդ նպատակի, նա հավաքագրվել է օտար, թշնամական երկրների հատուկ ծառայություններին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
- Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆը իր հուշերում գրել է, որ ՀՀ իշխանությունները մերժել են պատերազմը պատվաբեր հաղթահարելու Իրանի առաջարկը: Ի՞նչ հայտարարություն է սա: Նման մի հայտարարություն էլ ՌԴ նախագահ Պուտինն էր արել: Ստացվում է, որ Փաշինյանն իսկապե՞ս մտածված հայկական կողմին պարտության է տարել:
- Իրանի նախկին արտգործնախարարի հայտարարարությունը, հերթական բացահայտումն է առ այն, որ 2020 թվականի պատերազմը համաձայնեցված էր Ադրբեջանի նախագահի և վարչապետ կոչեցյալի միջև։ Պարզվում է, որ ոչ միայն ՌԴ նախագահ Վ․ Պուտինն է երկու անգամ առաջարկել դադարեցնել պատերազմը, այլև Իրանի արտգործնախարար Զարիֆը։ Այս ամենին ավելացնենք նաև, որ պատերազմը սկսվելուց 4 օր անց ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը նույնպես առաջարկել է ինչ-որ կերպ դադարեցնել պատերազմը, անհանգստանալով, որ մեր ռազմական ռեսուրսները չեն բավարարի երկարատև պատերազմ մղելուն։ Իմ ունեցած հավաստի տվյալներով, վարչապետ կոչեցյալը կատաղած վրա է տվել Օ․ Գասպարյանին, նրան անվանելով «ռուսական շպիոն»։ Հիշենք նաև, որ պատերազմը նոր սկսված, վարչապետ կոչեցյալի հրամանով կասեցվել է պարտադիր զորակոչը, այն փոխարինելով կամավորական ջոկատներով։ Այդպիսի բան պատերազմող երկրում երբևէ չի եղել։ Եթե այս փաստերին ավելացնենք նաև, վարչապետ կոչեցյալի հազվադեպ հանդիպող հետևյալ կիասաանկեղծ խոսքերը․ «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի», «Եթե առանց պատերազմի հանձնեի, կասեին դավաճան», «Եթե պատերազմը դադարեցնեի, կասեին դավաճան»»։
Փաստորեն, ըստ վարչապետ կոչեցյալի, հանուն այն բանի, որ իրեն դավաճան չհամարեն, նա զոհաբերեց հազարավոր հայրենակիցների կյանքեր, դժբախտացրեց բազմաթիվ ընտանիքներ , ի վերջո հանձնելով հայոց հինավուրց Արցախը։Ինչու եմ նրա այդ խոսքերն անվանում «կիսաանկեղծ»։ Վարչապետ կոչեցյալն իր ողջ գործունեությունը ծավալել է ստերով և կեղծիքներով։ Նա նույնիսկ չխորշեց կեղծել պատերազմի հերոս Աբաջյանի պապին։ Եթե նա լրիվ անկեղծ խոսեր, ապա կասեր․ «Պատերազմը պարտվելու ենք, քանի որ ես այդպիսի պարտավորություն եմ ստանձնել», «Ինձ չի հետաքրքրում, թե ինձ ինչ կհամարեն, ես հանուն փողի, զոհաբերում եմ Արցախն ու հազարավոր կյանքեր»։Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ինչպես ասացի, պատերազմը համաձայնեցված էր, նպատակը՝ Արցախի ցեղասպանությունն էր։ Այսինքն, այն ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, նախատեսվում էր իրականացնել 2020 թվականին։Ի դեպ, դրա ապացույցն է նաև, որ վարչապետ կոչեցյալը շատ հանգիստ ընդունեց Արցախի ցեղասպանությունը, հայտարարելով, որ Հայաստանը օգնության չի հասնի արցախցիներին։ Սա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ պետությունը ոչ միայն ցեղասպանությունից չի փրկում իր հայրենակիցներին, այլև հանդիսանում է դրա մասնակիցը։ 2020 թվականին, ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, ելնելով զուտ Ռուսաստանի շահերից, կողմերին ստիպեց դադարեցնել պատերազմը։ 2022 թվականին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Ադրբեջանի նախագահը վարչապետ կոչեցյալի հետ նոր պայմանավորվածության եկան ընդդեմ Արցախի։ Այն սկսվեց Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայաթափումից, շարունակվեց Արցախի շրջափակմամբ և ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
- Այդ դեպքում ո՞րն է եղել Նիկոլ Փաշինյանի վերջնական նպատակը:
- Վարչապետ կոչեցյալի նպատակը եղել է ամեն գնով իշխանության հասնելը։ Հանուն այդ նպատակի, նա հավաքագրվել է օտար, թշնամական երկրների հատուկ ծառայություններին։ Այդ երկրների նպատակը եղել և մնում է մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը, որպես առաջին քայլ՝ Արցախի հիմնահարցը լուծել հօգուտ Ադրբեջանի։Կարծում եմ, որ նրանք երկար փնտրտուքներից հետո, վերջապես գտել են այն անձին, որը հանուն իշխանության և փողի, պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ հազարավոր հայրենակիցների կյանքեր, հայրենիք։ Եվ նրանք առատորեն ֆինանսավորել են իրենց գտած դավաճանին։ Այդ ֆինանսավորման շնորհիվ, վարչապետ կոչեցյալը հիմնադրեց կուսակցություն և արդեն կազմակերպված ձևով շարունակեց գործունեությունը։ Արդեն 2000-ականների սկզբից, այսօրվա վարչապետ կոչեցյալը, իր խմբագրած թերթում, հետևողականորեն վարկաբեկում էր Արցախն ու արցախցիներին, որի գագաթնակետն էր 2008-ին նրա բղավոցը․ «Մենք պետք է ազատվենք ղարաբաղցի տականքներից»։ Եթե հիշենք նաև Բելառուսի նախագահի 5 միլիարդ դոլարի առաջարկությունը, որից հաստատ փողապաշտ վարչապետ կոչեցյալը չէր հրաժարվի, ամեն ինչ պարզ է դառնում։
Կարծիքներ