Հասարակություն

Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին. Գեներալ- լեյտենանտ Հունանյան 

Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին. Գեներալ- լեյտենանտ Հունանյան 

Ոստիկանության գեներալ- լեյտենանտ, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը «Հրապարակին» է փոխանցել իր կոչը՝ ուղղված ջավախքցիներին։ Հունանյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Դիմում եմ Հայաստանում բնակվող, ընտրության իրավունք ունեցող, ծնունդով ջավախքցի իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր դեռևս մտահոգ են մեր սիրելի Ջավախքի ներկայով և ապագայով։ 

Վերջին 30 տարիների ընթացքում ծառայության բերումով եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների ակունքներում, տեղեկացված եմ եղել գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների, նրանց առաջնորդների, պետության ղեկավարների տեսակետներին՝ կապված Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետագա ճակատագրին, գոյությանը և վաղվա օրվան։ Հավատացեք ինձ՝ նրանցից միակ մարդը եղել է Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իր կառավարման 10 տարիների ընթացքում ունեցել է առանձին վերաբերմունք, ծրագիր և տեսլական, Վրացական պետության հետ համաձայնեցված իրականացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր ծննդավայրում ապրող մարդկանց տնտեսական, առողջապահական և մշակութային կյանքին։ Հատկապես դպրոցներում սովորող երեխաների հայեցի դաստիարակության, մանկավարժների վերապատրաստման, դպրոցների և մշակութային օբյեկտների վերանորոգման, դասագրքերի և գրենական պիտույքներով ապահովման գործում։ Նախագահ Քոչարյանի ջանքերով վերանորոգվեց, անցանելի դարձավ Գյումրի-Ախալքալակ ավտոճանապարհը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան դիտել հայկական հեռուստատեսություն։ Մի նոր աստիճանի բարձրացան հայ-վրացական հարաբերությունները։ Ջավաքի հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, ծրագրերն իրականացնելու համար ստեղծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, որն իր գործունեությամբ բազում խնդիրների հայանպաստ լուծում էր տալիս։ Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին, որը, իմ համոզմամբ ընտրվելու դեպքում կշարունակի նույն ոգով սատար կանգնել մեր Ջավախքին և ջավախքցիներին։ Հովհաննես Քաջազնունու, աշուղ Ջիվանու, Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Շառլ Ազնավուրի հետնորդներ, կատարեք ձեր պարտքը։ Սիրով Ձեզ հետ եմ»։

Ոստիկանության գեներալ- լեյտենանտ Հովհաննես Հունանյան

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image