Լարված իրավիճակ՝ Սեւան-Երեւան մայրուղում

Ձկնորսները փակել են Սեւան-Երեւան մայրուղին եւ պահանջում են իշխանություններից՝ թույլ տալ իրենց հասանելիքի չափով ձուկ որսալ։ Ակցիայի վայրից «Հրապարակ»-ին հայտնում են, որ ցուցարարները պահանջում են «Ազգային պարկից» տալ իրենց հասանելիք օրինական ձուկ որսալու վերաբերյալ թույլտվությունը։
Նշենք, որ Սևանա լճում 2024թ. նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը՝ պայմանավորված ձվադրմամբ։ Այսօր փաստացի լրացել է սահմանված ժամկետը, սակայն ձկնորսները թույլտվություն դեռեւս չեն ստացել։
Կարծիքներ