«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երևան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի:

Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն: