Երեխայիս դին չեմ տեսել, կասկածում եմ, որ օրգանները վաճառել են. մահացած նորածնի մայր | Հրապարակ 30.09.2019
Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։
«Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորոտորիայում չկա»,-ասաց Հայկուհին։
Նա ամեն ինչ կասկածում է՝ սկսած օրգանների վաճառքից, վերջացած նրանով, որ իր երեխան ողջ է։
Օրվա գլխավոր լուրերը դիտեք՝ «Հրապարակում»
Կարծիքներ