Այլ

Նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան․ Ալիևը՝ Միշելին

Նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան․ Ալիևը՝ Միշելին

Տարածաշրջանում նոր հակամարտության պատասխանատվությունը կրելու է Ֆրանսիան։
Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Փարիզը համաձայն է Երևանին ռազմական տեխնիկա մատակարարել:

ars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում, Իլհամ Ալիևն ասել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստան զենք ուղարկելը համահունչ չէ խաղաղությանը, և կարող է նոր առճակատման պատճառ դառնալ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image