«Արմնյուզի» հեռարձակումը կդադարեցվի՞

«Արմնյուզի» հեռարձակումը կդադարեցվի՞

Վեց ամսից ավելի է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է խիստ պասիվ ռեժիմով: Նույնը՝ Թերթ.ամ լրատվական կայքը և ռադիոն: Միքայել Մինասյանի անվան հետ կապվող այս լրատվամիջոցները օգոստոս ամսից գրեթե չեն ֆինանսավորվում և սպասում են նոր լուծումների:

Ենթադրվում էր, որ նոր սեփականատեր կհայտնվի և խնդիրները լուծված կլինեն և կշարունակեն գործունեությունը և անգամ հստակ լուրեր էին շրջանառվում հեռուստաընկերությունը գնելու ցանկություն ունեցողների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի մասին: Սակայն պարզվեց, որ այդ լուրերը խիստ չափազանցված են և բոլոր գնորդները հրաժարվել են հեռուստաընկերությունը գնելուց:

Մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունը այդպես էլ չի հաջողվել վաճառել և հիմա «Քառյակ մեդիա»-ն որոշել է դադարեցնել հեռարձակումը: Հնարավոր է վաղվանից «Արմնյուզի» հեռարձակումն անջատվի և այդ կապուղու համար նոր մրցույթ հայտարարվի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՌՀ-ից և Քառյակ մեդիայից, սակայն մեր զրուցակիցները հրաժարվեցին պատասխանել կոնկրետ հարցին: