Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում 

Արմեն Թավադյանի գործով նիստեր չեն նշանակվում 

Ինչպես արդեն հայտնի է, դատախազությունը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: 

Մեզ հետ զրույցում  Թավադյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դեռեւս նիստի օր չկա նշանակված։

Ինչ վերաբերում է Թավադյանի հաշիվների վրա դրված կալանքին, պաշտպանը նշեց, որ դա եւս բողոքարկել են, սակայն նիստի օրը կրկին հայտնի չէ։ Այս բողոքը քննելու է Ավանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Արմեն Թավադյանին մեղադրում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։