Ոչ ոք չի կարող ասել, թե այդ բախումները ուր կարող են հասնել․ Քաղտեխնոլոգը՝ Կարագանդայի դեմքի մասին

Ոչ ոք չի կարող ասել, թե այդ բախումները ուր կարող են հասնել․ Քաղտեխնոլոգը՝ Կարագանդայի դեմքի մասին

Տհաճ միջադեպ է եղել, չպետք է ազգամիջյան բախումների տանել, Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը.

«Ծանոթ եմ տեղի ունեցած միջադեպին, կարծեմ 2-ը հայ եղբայրներ են: Կենցաղային բնույթի միջադեպ է, որին փորձ տրվեց ազգամիջյան բնույթ հաղորդել, ինչը անմիջապես կանխվեց տեղի իշխանությունների կողմից, որովհետեւ իրենց էլ ձեռք չի տալիս ազգամիջյան խնդիրներ հրահարել եւ ազգամիջյան հարցեր բարձրացնել: Առավել եւս, որ Ղազախստանը հայտնի է, որպես տարբեր ազգերի միջեւ համերաշխ ապրող երկիր, որտեղ տարբեր  ազգերի ներկայացուցիչները համերաշխ են ապրում»:

Այն հարցին արդյո՞ք այս միջադեպը չի ազդի Հայ-Ղազախական հարաբերությունների վրա, Բադալյանը պատասխանեց. «Ղազախստանը եւ Հայասատանը միաժամանակ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ի անդամներ են: Ղազախստանը լինելով թուրքալեզու երկրների միության անդամ, որին անդամակցում են 5 երկրներ՝ Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան, բազմաթիվ անգամ հակայակական բանաձեւերի կողմ է քվեարկել:  

Այս կենցաղային բնույթի միջադեպը չի կարող ազդել հայ-ղազախական հարաբերությունների վրա առավել եւս, որ Ղազախտանը ժողովրդավարական երկիր չէ, եւ խիստ տոտալ կառավարաման համակարգ ունի, այնտեղ ամիջապես վերեւից կանխում եւ տրվում է այդ միջադեպին պաշտոնական մեկնաբանություն, իսկ լրատվամիջոցները այդ մեկնաբանություն են շրջանառության մեջ դնում: Այնպես չի, որ նա ժողովրդավարական երկիր է, այնտեղ կարող են քննարկումներ լինել, ինչի այսպես եղավ եւ այլն: Երկրի իշխանությունը կանխել է ազգամիջյան բախման հարցը եւ ներկայացրել է որպես տհաճ միջադեպ: Ոչ ոք չի կարող ասել, թե այդ բախումները ուր կարող են հասնել: Այսօր դա ուղղված է հայերի դեմ, չի բացառվում, որ վաղը կարող են այլ ուժեր փորձեն օգտագործել դա Նազարբաեւ դեմ: Դրա համար ցանկացած շարժում աֆտորիտար երկրներում, որը վերահսկելի չէ, անմիջապես կանխվում է»:  

Արմեն Բաղալյանի կարծիքով՝  տհաճ միջադեպ է եղել ռեստորանում, երկու կողմերն էլ ուղղակի շատ են ալկահոլ օգտագործել: Խոսելով Ղազախստանում տեղի ունեցող ցույցերի մասին, Բադալյանը ասաց, որ 
Ղազախստանում բավականին ուժեղ է ադրբեջանական համայնքը եւ ադրբեջանական լոբբին, եւ բնականաբար աշխարհի ցանկացած տեղ որտեղ հայերը վատ վիճակում կարող են հայտնվել իրենք այդ առիթը օգտագործում են. «Դա նորություն չի, Ադրբեջանը ակտիվ ձեւով աշխատում է այս ուղղությամբ, որովհետեւ ցանկացած  թշնամանք Հայասատանի հանդեպ օգուտ է Ադրբեջանին: Իհարկե կրքերը կհանդարտվեն: Վերջին տարիներին զուտ   ղազախների մոտ ազգայնական տարրը ուժեղացել եւ շատ դեպքերում տրամադրությունները ոչ թե ուղղված է հայերի դեմ, այլ իրենց ազգայնականություն ցույց տալու եւ իրենց ազգայնականությունը ամրապանդելու ուղղությամբ»: 

Հիշեցնենք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության գործով երեք մարդու են կալանավորել: Դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձերբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է: