Հասարակություն

Պարեկների աչքերին տեսիլքնե՞ր են երևում. արկածները շարունակվում են

Պարեկների աչքերին տեսիլքնե՞ր են երևում. արկածները շարունակվում են

Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզրում ևս տևական ժամանակ է՝ գործարկվել են

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումները: 

«Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն:

Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»:

Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»,-

ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումանը հայտարարում էր վարչապետ Փաշինյանը:

Կոտայքի մարզի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ պարեկներն իսկական պատուհաս են դարձել մարզի համայնքներում, պատեհ-անպատեհ մեքենաներ են կանգնեցնում ու փորձում դրսևորվել:

«Կանգնեցրել է ու ինձ ասում, թե վարելիս ինձ նկատել է, թե իբր հեռախոսով եմ խոսել: Կես ժամից ավել բացատրել եմ, որ որևէ մեկի հետ չեմ զրուցել, ինձ ասում է՝ ես իմ աչքի տեսածին եմ հավատում: Պարեկների աչքերին տեսիլքնե՞ր են երևում»,- ասաց մեր զրուցակիցը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image