Թաթոյանի կոշտ պատասխանը՝ Մարիա Կարապետյանին

Թաթոյանի կոշտ պատասխանը՝ Մարիա Կարապետյանին

ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր Ազգային ժողովում պատասխանելով իմքայլական Մարիա Կարապետյանին, որը Թաթոյանին ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրեց նաև մեդիատեռոր անելու մեջ, ասաց․

«Տիկին Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կողծում է ու շատ վիրավորական է ՄԻՊ-ի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ ՝ կառավարող խմբակցության անունից նման ուղերձներ հղելը։ Ես ասացի, որ «Ա» կարգավիճակը մենք ստացել և անկաշկանդ գործում ենք 2016, 17, 18 և թվականների գործունեությունը գնահատելու համար, հետևաբար՝ ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ, տիկին Կարապետյան։ Եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային բոլոր բարձր ամբիոններից գնահատականի չէր արժանանա, որ օրինակելի կառույց է ՄԻՊ հաստատությունը այն առումով, թե ինչպես այլ երկրներում կարող է աշխատել հավաքների ազատության հարցում և երկրում համերաշխություն հաստատելու հարցում։

Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան, լո՞ւրջ եք ասում, բա ինչպե՞ս հասկանանք այն, որ մարդիկ պատերազմից հետո գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ, որ պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն։ Անընդհատ ասում էին՝ ոչ մի բան տեղի չի ունենում, ամեն բան նորմալ է, արդյունքում լցվում էր ամբողջ ապատեղեկատվությամբ։ Մարդիկ պետական սահմանին ապրում են, ադրբեջանցի զինվորականները եկել են,  շոկի մեջ են մարդիկ հայտնվում, պետությունը փոխանակ  գնա, նրանց հետ աշխատի, ոչ միայն աշխատանքներ չի տանում, այլև հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է․․․»,- ասաց Թաթոյանը