Դերասան Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում չի մարմնավորի ծանրամարտիկ Մել (Մելինե) Դալուզյանին։ Հովհաննես Ազոյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը, որը տարածվել էր համացանցում։ Հարցին էլ, թե իսկ առաջարկ ստացե՞լ է եւ մերժել, ասաց՝ ոչ։
Հիշեցնենք, որ «Մել» աղմկահարույց ֆիլմում տրանսգենդեր աթլետին մարմնավորելու խոսակցությունները շրջանառության մեջ էին հիմնականում Հովհաննես Ազոյանի և Մել Դալուզյանի դիմագծերի նմանության պատճառով։