Մեր ժողովուրդը զոհվածի ծնողին հարգել չգիտի

Մեր ժողովուրդը զոհվածի ծնողին հարգել չգիտի

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած կարմիր բերետավորների և որդեկորույս ծնողների աղմկահարույց միջադեպը շատերի զայրույթն է շարժել: «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածից զարմանալ պետք չէ, քանի իշխանական շրջանակներն ամիսներ առաջ էլ Եռաբլուրում ծեծի էին ենթարկել հենց իրեն:

«Պետություն չկա, զարմանալու բան էլ չկա, էդ են դրանք: Մեր ժողովուրդը զոհվածի ծնողին հարգել չգիտի, մինչև մեր վիշտը չտեսնեն, մեզ չեն հասկանա: Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, մի քրջոտ ծաղիկ տեղադրելու համար սևազգեստ մոր հետ էդպես չէին վարվի: Եռաբլուրը մեր տղերքի տունն ա, առանց մեզ հարցնելու իրավունք չունեն մեր տղերքի շիրիմները պղծել», - նշեց նա:

Խաչատրյանի պնդմամբ`  Անկախության տոնը Հայաստանում մշտապես նշվել է մեծ շուքով, սակայն այսօր օրվա իշխանությունների թեթև ձեռքով ոչ մի տոն նշելու սիրտ չի մնացել: «Երբեք Անկախության տոնը Եռաբլուրում չենք նշել: Սևազգեստ մայրերին նախկինում հարգում ու պատվում էին, այլ ոչ թե` ծեծի ենթարկում»,- իր խոսքը եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը: