Բաքուն Հայաստանից հաշվետվություն է պահանջում. ինչի՞ մասին է խոսքը

Բաքուն Հայաստանից հաշվետվություն է պահանջում. ինչի՞ մասին է խոսքը

Հայաստանը Հանքարդյունաբերության թափանցիկության կազմակերպության անդամ է և պետք է մշտապես հանրությանը տեղեկատվություն տրամադրի հանքարդյունաբերության գործունեության մասին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Environmental protection first» կոալիցիայի համահիմնադիր Սաբիթ Բաղիրովը։

Նրա խոսքով, «ամբողջ աշխարհում հանքարդյունաբերական գործունեությունը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, և Հայաստանն այս առումով բացառություն չէ»։ 

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, որ բնապահպանական կազմակերպությունների և տարածքում բնակվող բնակչության բողոքները ընդդեմ հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության պարբերաբար դառնում են համատարած. 

«Հայաստանը դեռ չի միացել ՄԱԿ-ի Անդրսահմանային ջրային հոսքերի պաշտպանության և օգտագործման կոնվենցիային։ Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների թափանցիկությունը ցածր է:
Միաժամանակ, այն տարածքները, որտեղ գտնվում են հայկական հանքարդյունաբերական ընկերությունները, գտնվում են Ղարաբաղի հետ սահմանի մոտ։ Նախկին ներքին տեղահանվածներն արդեն վերադառնում են հայրենի հողեր, և հայկական կողմը պետք է կատարի իր պարտավորությունները, որպեսզի բնակչությունն ապրի առողջ միջավայրում»։