Վրաստանի Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը վրաց-ռուսական սահմանային «Կազբեկի-Վերին Լարս» անցակետը առավոտյան տեղական ժամանակով 6-9-ին երկկողմանի փակ կլինի։ Պատճառը անհետաձգելի նորոգչական աշխատանքներն են, որոնք պետք է իրականացվեն։ Մնացած ժամերին սահմանային անցակետը կգործի իր բնականոն հունով՝ անխաթար կերպով։
Նշենք, որ «Կազբեկի-Վերին Լարս» անցակետը ռուս-վրացական սահմանին ներկայումս միակ անցակետն է, որը գործում է։