Որքան մարդ է ստորագրել Փաշինյանի հրաժարականի համար

Որքան մարդ է ստորագրել Փաշինյանի հրաժարականի համար

«Այդ ո՞վ է ասում, որ ստորագրահավաքը մարել է։ Ընդդիմադիրնե՞րն են ասում, թե՞ նիկոլականները։ Ստորագրահավաքը հաջողվել է, թե ձախողվել է, ցույց կտա ժամանակը։ Ես վստահ եմ, որ ստորագրահավաքը ծառայելու է իր նպատակին, իսկ Նիկոլը պարտադրված, հայ ժողովրդի կամքով հրաժարական է տալու»,- «Հրապարակի» հետ զրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Ազատագրական շարժման» կողմից նախաձեռնած ստորագրահավաքի մասին ասաց շարժման համահիմնադիրներից Վահագն Չախալյանը։

Նշենք, որ ստորագրահավաքը գրեթե մեկ ամիս է՝ շարունակվում է։ «Այո, ճիշտ եք, թիվ չենք հրապարակում, բայց դա ռազմավարական քայլ է։ Կարող եմ ասել, որ 10 հազարը հաստատ անցել ենք։ Կարող եմ միանշանակ ասել, որ ստորագրահավաքը դեռևս իր ակտիվ փուլի մեջ չի մտել։ Մինչև այս պահը ստորագրահավաքը միայն Հյուսիսային պողոտայում է անցկացվում, իսկ մարզեր, ինչպես նախապես է ծրագրված եղել, հաստատ գնալու ենք, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հստակ ժամկետ չկա, թե մինչև երբ կտևի այս պրոցեսը, անժամկետ է։ Մենք շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև պայքարը չհասնի իր տրամաբանական ավարտին։ Հստակ թիվ չկա, թե ինչքան ստորագրություն է հարկավոր նպատակին հասնելու համար, բայց քաղաքացիների ակտիվությունն, իհարկե, ողջունելի կլինի։ Կապ չունի, թե քանի քաղաքացի է միանալու, մենք մեր նպատակին հասնելու ենք։ Նիկոլը գնալու է, Նիկոլը, որը մեկ մուրճ է թափ տալիս, մեկ մատ է թափ տալիս, մեկ էլ ասում է՝ ինչ ուզի, թափ կտա։ Ի դեպ, սրանով իսկ քաղաքացիների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում։ Ամենևին էլ պատահական չէ, որ օրերս մեր սեղանիկի վրա հարձակված քաղաքացին, հարձակվել էր հենց մուրճով»,- ասաց նա։