Արցախցի դպրոցականին համադասարանցիները դիմավորել են նվերներով (լուսանկարներ)

Արցախցի դպրոցականին համադասարանցիները դիմավորել են նվերներով (լուսանկարներ)

Երևանում արցախցի դպրոցականին համադասարանցիները դիմավորել են նվերներներով։ Աշակերտի մայրը՝ Նարինե Ավանեսյանը, նկարներ է հրապարակել և կից գրել․

«Հուզմունքից չէի կարողանում զսպել արցունքներս․

Մի պահ ինձ հիշեցի 90-ական թվականին․ ինձ էլ էին այսպես դիմավորել 15 կվարտալի երեխաները։

Ես շնորհակալ եմ իմ հայաստանաբնակ հայերին, որ միշտ մեր թիկունքում կանգնած են:

Աստված օրհնի բոլորիդ»: