Այլ

Ուկրաինան կարող է հարվածել ՌԴ օդակայաններին. Մակրոնը համաձայնել է

Ուկրաինան կարող է հարվածել ՌԴ օդակայաններին. Մակրոնը համաձայնել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնություն է տվել, որ Ուկրաինան հարվածներ հասցնի Բելգորոդի և Կուրսկի մարզերի օդանավակայաններին։ Դրանք կհասցվեն Storm Shadows և Scalps թեւավոր հրթիռներով, հայտնել է ռազմական ավիացիայի անանուն սպան։
«Ֆրանսիայի նման հռետորաբանությունն ընկալվում է որպես Storm Shadows/Scalps-ի օգտագործման թույլտվություն: Այժմ Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել Կուրսկի և Բելգորոդի մարզերի օդանավակայաններին», - սպայի խոսքերն է մեջբերում BBC-ն։ Նա հավելել է, որ Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնության վրա հարձակվելու համար արևմտյան զենքի օգտագործումը ժամանակի հարց է։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը թույլ էր տվել Ուկրաինային հարձակումներ իրականացնել ռուսական տարածքի վրա՝ օգտագործելով գերմանական զենք։ Այս հայտարարությունը հաստատել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Հեբեստրեյթը, գրում է RT-ն։
ԱՄՆ-ն նույնպես մասնակի հանել էր ամերիկյան զենքի օգտագործման արգելքը՝ ՌԴ տարածքներում գտնվող թիրախներին հարվածելու վերաբերյալ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ուշադիր հետևում է արևմտյան երկրների՝ երկրի խորքեր հարվածների մասին հայտարարություններին։ Նա հավելել է, որ հեռահար ճշգրիտ զենքերը չեն կարող օգտագործվել առանց տիեզերական հետախուզության տվյալների։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image