Հասարակություն

Մի շարք երկրների դեսպաններ, պաշտոնյաներ համալիրում են. ներկա է նախագահը

Մի շարք երկրների դեսպաններ, պաշտոնյաներ համալիրում են. ներկա է նախագահը

Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պնդմամբ՝ ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։  
Միջոցառմանը մասնակցում են ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ, ինչպես նաեւ հայկական ընկերություններ։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ  ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ)-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստը: 

Պաշտոնյաները արդեն դահլիճում են, միջոցառումը փակ է լուսաբանման համար։ Դրսում մենք նկատում ենք նախագահ Խաչատուրյանին սպասարկող ավտոմեքենան, այստեղ են կայանված նաեւ ՀՀ-ում մի շարք դեսպանատներ սպասարկող մեքենաներ՝ Ղազախստան, Եգիպտոս, Նիդերլանդներ, Ռումինիա, Սիրիա, Սլովակիա, Սերբիա, Բրազիլիա։

Սպասվում է, որ միջոցառմանը մասնակցելու է նաեւ Փաշինյանը։ Միջոցառմանը ներկայացնում են իրենց տեսականիները ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական, գերմանական ու ռուսական ընկերությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image