Հասարակություն

«Անիվ» հիմնադրամը  և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին

«Անիվ» հիմնադրամը  և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին

Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամը սկսել է համագործակցությունը «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ: Համագործակցության շրջանակում «Անիվ» հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մասնագետներին: Այդպիսով, նշված ոլորտների մասնագետները կարող են մասնակցել «Մատենա»-ի ուսումնական ծրագրերին՝ վճարելով վարձի ընդամենը 7%-ը. 93%-ը կտրամադրի «Անիվ» հիմնադրամը՝ որպես կրթաթոշակ:

Կրթաթոշակների համար կարելի է դիմել մայիսին մեկնարկող «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար: Կրթաթոշակի տրամադրման մասին որոշումը կկայացնի «Մատենա» բիզնես դպրոցի և «Անիվ» հիմնադրամի համատեղ հանձնաժողովը՝ հիմք ընդունելով դիմորդի մոտիվացիոն նամակը և բանավոր զրույցը:
«Կարևորելով առաջնորդների դերը համակարգերի զարգացման գործում, ինչպես նաև գնահատելով այդ նպատակին ուղղված մեր բարձրակարգ կրթական ծրագրերը, «Անիվ» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց տրամադրել կրթաթոշակներ մեր լավագույն դիմորդներին: Շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի ղեկավարությանը՝ մեզ վստահելու և Հայաստանում որակյալ կրթությունը հասանելի դարձնելու կարևորագույն առաքելությանը միանալու համար»,- նշեց «Մատենա» դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

«Մենք հասկանում ենք, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է առաջատար գիտելիքների մատչելիությունը: Բարձր որակավորում ունեցող կադրերի նախապատրաստումը ցանկացած երկրի մրցունակության և զարգացման հիմքն է: Մեր ֆինանսական աջակցությունը նոր հնարավորություններ է բացում մասնագետների առաջ, ովքեր ձգտում են ստանալ որակյալ կրթություն և բացահայտել իրենց ներուժը»,- ասում է «Անիվ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտեմ Կոնստանդյանը։

«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են կատարելագործել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Կրթության ձևաչափը հնարավորություն է տալիս՝ համագործակցելով համաշխարհային հեղինակավոր հաստատությունների հետ, համադրել տեղական և միջազգային փորձը, ներգրավել Հայաստանի և արտերկրի փորձագետներին: Ծրագրերի փորձագետներն առաջատար մասնագետներ են, որոնք ունեն ղեկավար աշխատանքի և դասավանդման բազմամյա փորձ:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image