Ինչ է կանխատեսում 2024-ին Հայաստանի համար տարոլոգ Ինարա Գրիգորյանը

Ինչ է կանխատեսում 2024-ին Հայաստանի համար տարոլոգ Ինարա Գրիգորյանը

2023 թվականը մոտենում է իր տրամաբանական ավարտին: 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո մեր կյանքն էապես փոխվել է, իրականությունը բաժանվել է երկու մասի, նախքան պատերազմ և պատերազմից հետո: 2023 թվականը ևս Հայաստանի համար անբարենպաստ էր: Մենք կորցրինք Արցախի Հանրապետությունը, կրկին զոհեր ունեցանք, իսկ հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակն էլ ավելի վատթարացավ:

Տարոլոգ, էքստրասենս Ինարա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ 2024-ը ևս Հայաստանի համար կարող է լինել վտանգավոր.

«2024 թվականին մարդիկ հնձելու են այն, ինչ ցանել են, դա ոչ միայն Հայաստանի մասին եմ կանխատեսում, այլև` աշխարհի: Ադրբեջանում ևս ցնցումներ են սպասվում: Սահմաններում տեղի են ունենալու որոշ գործողություններ: Ես տեսնում եմ, որ Իրանի հետ կապված ևս ինչ-որ պրոցեսներ կարող են լինել: Հայաստանում լայնամասշտաբ գործողություններ կարող են լինել մարտ-ապրիլ-մայիս ամիսներին, ես շատ պարզ տեսնում եմ այդ ամենը»,- ասում է տարոլոգը:

Հայաստանում կլինի՞ իշխանափոխություն 2024-ին, տարոլոգն ասում է. «Հայաստանի համար, երբ քարտը բացում եմ, խաչ եմ տեսնում: Մեզ դժվարություններ են սպասվում, պայթյուններ կարող են տեղի ունենալ և այլն», - նշում  է նա: