Այլ

Ինչու՞ Ալիևը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից․ Բաքվի պաշտոնական պատասխանը

Ինչու՞ Ալիևը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից․ Բաքվի պաշտոնական պատասխանը

«Ադրբեջանը աջակցում է եռակողմ բրյուսելյան գործընթացին՝ Եվրոպական միության, Ադրբեջանի և Հայաստանի ձևաչափով՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգին․ այս առումով Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության բազմաթիվ նախաձեռնություններով, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը»: Այս մասին «X» հարթակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ելնելով նրանից, որ եղբայր Թուրքիային՝ տարածաշրջանային երկրին, հնարավորություն չտրվեց՝ մասնակցելու հնգյակի (Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն, Ֆրանսիա և Գերմանիա) ձևաչափին՝ չնայած տարածաշրջանում Ֆրանսիայի կողմնակալ և ռազմականացման քաղաքականությանը, քայլեր, որոնք վնասում են Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և վտանգում են Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությունը, նաև հաշվի առնելով պաշտոնական Բաքվի հաստատակամությունը․ Ադրբեջանը որոշեց չմասնակցել Գրանադայի հանդիպմանը»,-գրել է Ալիևի օգնականը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image