Նոյեմբերյանի քաղաքապետը մեկնաբանում է մի քանի գյուղեր հակառակորդին անցնելու լուրը

Նոյեմբերյանի քաղաքապետը մեկնաբանում է մի քանի գյուղեր հակառակորդին անցնելու լուրը

Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հակառակորդին են հանձվելու նաեւ Տավուշի մի քանի համայնքներ։

Մասնավորապես, նման գրառում էր կատարվել. «Հարգելի Տավուշցիներ վերջին անգամ կարող եք գնալ տեսնել Սոփրլու, Բարխուդարլու, Ներքին Ոսկեպար և Ներքին Բաղանիս գյուղերը, քանի որ մի քանի օրից նման հնարավորություն եք ունենալու տեսնելու միայն հեռադիտակով, այն էլ լավ եղանակի դեպքում»։

Նշված համայքները Նոյեմբերյանի տարածաշրջանում են գտնվում, տեղեկությունը փորձեցինք ճշտել համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման լուրեր չի ասել եւ համացանցային տեղեկությունը չի համապաստախանում իրականությանը։