Քաղաքականություն

Վանաձորում բացվեց Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցության գրասենյակը

 Վանաձորում բացվեց Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցության գրասենյակը

«Հրապարակը» հայտնել  էր, որ օրերս՝ մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ էր ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։ 

Այսօր էլ Վանաձորում բացվում է «Հայրենիք» կուսակցության մարզային առաջին գրասենյակը։

Վանեցյանը անձամբ է մասնակցում գրասենյակի բացման արարողությանը։

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/101680859_262755581506845_5883907652794187776_n.jpg?_nc_cat=111&_nc_sid=b96e70&_nc_ohc=_L9KJD10eugAX8x0Oyh&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=e7fda5dbf420e7aa7ad31cbbd5f471e5&oe=5EFE20B1

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/101517073_285653072588593_417199512382078976_n.jpg?_nc_cat=111&_nc_sid=b96e70&_nc_ohc=18iWgOuwkS4AX9A7K6h&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=f990e92ff869bda744b845fd4ba3c56e&oe=5EFC34F4

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/101653796_1316890681840139_7394340190715641856_n.jpg?_nc_cat=108&_nc_sid=b96e70&_nc_ohc=RKPqY083NIcAX83fAdt&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=124f6728d7fc129553ed5fd380c2e8c1&oe=5EFCFAE9

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image