Սիմոնյանի դեմ բողոք են ներկայացրել ՔԿ և ՆԳՆ․ ի՞նչ է եղել

Սիմոնյանի դեմ բողոք են ներկայացրել ՔԿ և ՆԳՆ․ ի՞նչ է եղել

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Եվգենի Ստուպինի նախկին օգնական Նիկոլայ Կոռոլյովը բողոք է ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտե և ՌԴ ՆԳՆ՝ ընդդեմ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի։

Պատճառը, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սիմոնյանի օրերս արված հայտարարությունն է՝ «Սիբիրում ջերմամիջուկային պայթյուն իրականացնելու մասին»։

Ըստ հայցվորի, նման հայտարարությունները խախտում են Ռուսաստանի Դաշնության օրենքները։

«Նման հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության օրենսդրության խախտում են, էլ չեմ խոսում այդ հայտարարությունների վայրի և անհեթեթության մասին»,- ասաց Կոռոլյովը:

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ «եթե հարյուրավոր կիլոմետրեր հեռավարությամբ պայթյուն կատարվի», միջուկային ձմեռ չի լինի, և ոչ ոք չի մահանա քաղցկեղից, փոխարենը՝ ամբողջ ռադիոէլեկտրոնիկան և արբանյակները դուրս կգան շարքից։

Նրա պնդմամբ, «միջուկային վերջնագիրը» կլինի ուկրաինական հակամարտության կարգավորման բանալին։