«Սպայկա»-ի տնօրենն ազատ է արձակվել

«Սպայկա»-ի տնօրենն ազատ է արձակվել

 

«Սպայկա» ընկերության  տնօրեն Դավիթ Ղազարյանն երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ դատախազի որոշմամբ է ազատ արձակվել:
 Նա նաեւ նշեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որոշմանը ծանոթ չէ. «Շատ լավ է, կարեւոր է,  որ ընկերության գլխին լինի»

Ավելի վաղ, ՊԵԿ-ը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ:

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: