Ձայնագրություն․ «Չեմ բացառում ՔՊ-ի հետ համագործակցությունը»․ Գյումրու «Զարթոնք» խմբակցության ղեկավար

Ձայնագրություն․ «Չեմ բացառում ՔՊ-ի հետ համագործակցությունը»․ Գյումրու «Զարթոնք» խմբակցության ղեկավար

Գյումրիում սպասվող իշխանափոխության համատեքստում «Հրապարակը» երեկ հոդված էր գրել, որտեղ գրված էր, որ Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդեւան Հակոբյանը չի չբացառում ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին պաշտոնանկ անելու գործընթացին։

«Ես խմբակցության ղեկավարն եմ, ես եմ որոշում կայացնելու, ես, անձամբ ես։ Այդպես է ստացվել, որովհետեւ ինքս անկուսակցական եմ, եւ հուշագիր եմ ստորագրել «Զարթոնք» կուսակցության հետ՝ զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Այսինքն՝ ես ինքս եմ որոշելու՝ իմ թիմով»,-ընդգծեց Հակոբյանը։

Այս հոդվածից հետո Վարդեւան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե մամուլում իր կողմից արտահայտած մտքերը ներկայացվել են ոչ լիարժեք։ Ստորեւ ներկայացնում ենք խոսակցության ձայնագրությունը։