«Հրապարակ». Հայաստանը գնաց հակառակ ճանապարհով
«Վրաստանն անում է ամեն ինչ, որպեսզի տուրիստական առաջիկա սեզոնին կազմուպատրաստ լինի ծովափնյա հանգստի համար, մանավանդ որ անցած տարի ռուսական ինքնաթիռների թռիչքների չեղարկումից շատ տուժեց։ Ի հակառակ դրան, Հայաստանը բոլորովին հակառակ ճամփով է գնում՝ կորոնավիրուսի վերահսկելիությունը դարձնում է գրեթե անհնարին, ինչի ձայնը շուտով կլսվի»,- մեզ հետ զրույցում ասաց ոլորտի պատասխանատուն: Ինչո՞ւ այդպես եղավ։ «Ոչ կոմպետենտ մարդիկ են կազմակերպչական աշխատանքներում, աջ ձեռքը բացարձակ չգիտի` ինչ է անում ձախը։ Ամենահասարակ օրինակը. հյուրանոցներին` «Իմպերիալ», «Ռեժինե», «Նաիրի», «Ռամադա»՝ մնացյալ, գումար չեն փոխանցել, սկզբում սիմվոլիկ գումար են տվել, մինչ այժմ որեւէ դրամ չեն փոխանցել, էլ չեմ ասում, որ «Կարաս» ընկերությանը սննդի համար միլիոններ են պարտք»:
Ինչո՞ւ է այդպես ստացվել՝ ամբողջ օրը գլուխ էին գովում, լայվ էին մտնում, իրենց պայքարի մեթոդոլոգիան փառաբանում։ «Նույն` անկազմակերպ աշխատանքի պատճառով. ընթացակարգերը, հասկացանք, բարդ են, գումարները մի ֆոնդից մյուս ֆոնդ պետք է փոխանցեն, հետո՝ մեկ այլ ֆոնդ, արդյունքն էլ սա է»: Դրա համա՞ր են փակում հյուրանոցները՝ ասիմպտոմ հիվանդներին ուղարկում տուն։ «Նախ` պայմանագրերը հյուրանոցների հետ մինչեւ հունիսի 1-ն է»: Առողջապահության նախարարն ասաց` մեկ շաբաթից կփակեն։ «Չէ, հո հիվանդներին դուրս չե՞նք անի, գցենք փողոց։ Եղած հիվանդները հավուր պատշաճի կբուժվեն, նորերին չենք ընդունի այլեւս՝ ինֆեկցիոն հիվանդանոցներ կտեղափոխվեն լուրջ սիմպտոմներ ունեցողները»:
Կարծիքներ