Իշխանությունը ռելաքսի մեջ է
Այսօր 16:30 ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանն է սկսվել` ըստ կանոնակարգի ամեն չորեքշաբթի կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Մենք նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ է ժամանել մի փոքր շուտ եւ նրանք` Ալեն Սիմոնյանի, Զարուհի Բաթոյանի, Մարինա Ղազարյանի հետ սուրճ են խմում ԱԺ բացօթյա սրճարանում: Մինչ շարքային մարդիկ մտածում են, թե այս իշխանությունը «քիթ սրբելու» ժամանակ չպետք է ունենա` այնքան շատ անելիք կա մեր երկրում, իրենք ճիշտ հակառակ կարծիքին են` եւ սուրճ ըմպելու ժամանակ ունեն, եւ ռելաքսի տրվելու, եւ քեֆ-ուրախությունների, եւ շրջագայելու, եւ դպրոցականներ ընդունելու, եւ հեծանիվ վարելու:
Կարծիքներ