Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։ Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։ Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-...
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է...
Հյուրանոց դարձած պատմական դղյակը հանվել է աճուրդի
Գերմանիայի Հեսենի երկրամասի Մայնխարդի համայնքում գտնվող Վոլֆսբրունեն (Wolfsbrunnen) պատմական դղյակը,...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯