Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած եւ ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ եւ իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է: Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ Մայիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Թեեւ թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին: Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կու...
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը...
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսար...
Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings...
«Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, Հ...
Նախօրեին ՔՊ վարչության փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության արդյուն...
«Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է
ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստ...
×
❮
❯