Ալեն Սիմոնյանը հետվիրահատական խնդիրներ է ունեցել

Ալեն Սիմոնյանը հետվիրահատական խնդիրներ է ունեցել

Առավոտյան լուր տարածվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսնակը հաստատեց, որ Սիմոնյանը ձեռքի կրկնակի վիրահատության է ենթարկվել։ Նա տարեսկզբին վայր էր ընկել եւ ձեռքի կոտրվածք ստացել։ Վիրահատությունը, ինչպես եւ նախորդ վիրահատությունը, իրականացվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Մենք տեղեկացանք, որ հետվիրահատական լուրջ բարդություններ են առաջացել եւ բժիշկները բավականին ջանքեր են գործադրել՝ հիվանդի վիճակը կայունացնելու համար։ Անզգայացումից դուրս գալուց հետո ԱԺ նախագահի վիճակը վատացել է նրան քնեցնող են ներարկել, որպեսզի անստեզիայի բացասական ազդեցությունը նվազեցնեն։