Հասարակություն

Այն մարդիկ, որ բացի աշխատավարձից այլ եկամուտ չունեն, պարտադրված չեն հայտարարագիր ներկայացնել

Այն մարդիկ, որ բացի աշխատավարձից այլ եկամուտ չունեն, պարտադրված չեն հայտարարագիր ներկայացնել

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է հարկային հայտարարագրերի ներկայացման նոր կարգի վերաբերյալ փոփոխությունները՝ նշելով, որ այն քաղաքացիները, ովքեր ստանում են միայն աշխատավարձ և չունեն այլ եկամուտ, պարտավոր չեն ինքնուրույն ներկայացնել հայտարարագիր։

Նրա խոսքով՝ նման դեպքերում հարկային մարմինն ինքն է կազմելու և ներկայացնելու հայտարարագիրը տվյալ անձի փոխարեն։ Այդ փաստաթղթում կարտացոլվի միայն աշխատավարձային եկամուտը։ Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ եթե անձը ստանում է նվիրատվություններ կամ ունի այլ եկամուտների աղբյուրներ, իրավիճակը փոխվում է, և այդ դեպքում հայտարարագիր ներկայացնելը դառնում է պարտադիր։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image