«Հրապարակ». Առուշան Հակոբյանի հարցաքննությունը բավարար էր Բաբայանի դեմ հարուցված գործը կարճելու համար

«Հրապարակ». Առուշան Հակոբյանի հարցաքննությունը բավարար էր Բաբայանի դեմ հարուցված գործը կարճելու համար

Երեկ դատարանը քննում էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը երկու միջնորդությունները միաժամանակ է քննարկում՝ ձերբակալության իրավաչափության դեմ փաստաբանների բողոքը եւ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին հարցը։ Փաստաբանները կարծում են, որ «Հրապարակին» տված հարցազրույցով Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը (տես էջ 3) լիովին հերքել է մեղադրանքը, եւ Հակոբյանի հարցաքննությունը բավարար էր, որպեսզի Բաբայանի դեմ հարուցված գործը կարճվեր, սակայն ՀՔԾ-ն որոշել է դատարան չներկայացնել Հակոբյանի հարցաքննության նյութերը։