Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել. Որն է պատճառը        

Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել. Որն է պատճառը        

Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա 2004 թվականից աշխատել է ՀԾԿՀ-ում, մի կարճ ժամանակ զբաղեցրել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի, իսկ 2018թ. հոկտեմբերից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնը: Իսկ 2019-ի ապրիլից ՀԾԿՀ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ նա Արթուր Վանեցյանի բարեկամն է:

Նախնական տեղեկություններով, պատճառը Հայկական էլեկտրական ցանցերի` ՀԷՑ-ի հետ է կապված: Ավելի ճիշտ այն միտումի, որով ՔՊ-ական իշխանությունն ուզում է ՀԷՑ-ը «Տաշիրից» խլել:

ՀԳ Մեզ հաջողվեց կապվել Գարեգին Բաղրամյանի հետ, նա հաստատեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել: