Հասարակություն

Թույլ չեն տվել, որ սանիտարական ուղղաթիռը Արցախից Հայաստան հիվանդ տեղափոխի

Թույլ չեն տվել, որ սանիտարական ուղղաթիռը Արցախից Հայաստան հիվանդ տեղափոխի

Սրտի պաթոլոգիայով հիվանդը Արցախից Գորիս է տեղափոխվել ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների ուղեկցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Հայաստանի առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ Գորիսից հիվանդը ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն է տեղափոխվել առողջապահության նախարարության ռեանիմոբիլով։

Մեզ ասացին, որ ի սկզբանե քննարկվել է, որ հիվանդին արագ բուժօգնություն ցուցաբերելու համար նրան Հայաստան տեղափոխեն առողջապահության նախարարության սանիտարական ուղղաթիռներով, սակայն խաղաղապահները թույլ չեն տվել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, այդ հարցի հասցեատերը չէ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image