Միջազգային

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը մեկնարկեց․ ինչ է հայտնի

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը մեկնարկեց․ ինչ է հայտնի

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր Շվեյցարիայում սկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման մեխանիզմների և համապատասխան աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ։

Ըստ տեղեկությունների՝ իրանական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ՝ երեկ ստորագրված հուշագրի իրականացման վերաբերյալ 18 ժամ տևած բանակցություններից հետո լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան։

Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Կատարն ու Պակիստանը, որոնք միջնորդներ են Թեհրանի և Վաշինգտոնի միջև, հայտարարել էին, որ Բյուրգենշտոկում կողմերը մշակել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհային քարտեզ։

Ավելին, կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ բանակցությունները վերահսկելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image