Պեղումների արդյունքներից է կախված՝ կկանգնեցվի՞ Հիսուսի արձանը, թե՞ ոչ

Պեղումների արդյունքներից է կախված՝ կկանգնեցվի՞ Հիսուսի արձանը, թե՞ ոչ

Կկանգնեցվի՞ Հիսուսի արձանը, թե՞ ոչ․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ասուլիսում նշեց, որ Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման եւ վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության հուշագիր են կնքել ԿԳՄՍ նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջեւ։

Համաձայն դրա՝ ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքների ընթացքում եւ ավարտից հետո կապահովի նոր հայտնաբերված ամրոցի պատշաճ պահպանությունը եւ աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու գիտագործնական աջակցություն, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն էլ սեփական միջոցների հաշվին կիրականացնի նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաեւ ամրակայման եւ վերականգնման աշխատանքները։

Բայց մինչ այդ, ինչպես նշեց նախարարը, նախ ձյունը պետք է հալվի, որ հնարավոր լինի պեղումներ իրականացնել․ «Պեղումների արդյունքներից ելնելով, կախված նրանից, թե ինչ կպեղվի, եթե մասնագիտական եզրակացությունը կլինի այն, որ դա հնարավոր է վերականգնել, ամրակայել, ապա պետք է նաեւ իրականացվեն այդ աշխատանքները, եւ դրանից հետո միայն կքննարկվեն բոլոր այլ նախագծերը»։