Առանց մոր հրաժեշտի՝ որդուն հողին հանձնեցին

Առանց մոր հրաժեշտի՝ որդուն հողին հանձնեցին

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով մահացած Գագիկ Բարսեղյանն, ով մեկ տարի առաջ Գերմանիայից Հայաստան էր տեղափոխվել՝ զինվորական պարտքը կատարելու, այսօր հողին հանձնվեց:

Գագիկի ազգականը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ տղայի մայրն այդպես էլ Գերմանիայից Հայաստան ժամանաել չի կարողացել: «Այսօր Գագիկին հողին հանձնեցինք, մայրն այդպես էլ Հայաստան գալ չկարողացավ: Ծնողների վիշտն ու ցավը բառերով բացատրել հնարավոր չէ», ասաց Գագիկ Բարսեղյանի ազգականը: