Քանի՞ զոհ է ունեցել Ադրբեջանը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում

Քանի՞ զոհ է ունեցել Ադրբեջանը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում

Պաշտոնապես Ադրբեջանը հայտարարել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցել է 36 զոհված զինծառայող: Հուլիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զորքերի շփման գծին մոտ շրջան է այցելել եւ հարգանքի տուրք մատուցել գյուղերից մեկում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Տարածված տեսագրությունից երեւում է, որ հուշահամալիրում տեղադրված է 22 զոհվածի լուսանկար:

Կարելի է պատկերացնել, թե իրականում ինչ քանակի զոհեր է տվել Ադրբեջանը, եթե շփման գծին մոտ շրջանի գյուղերից մեկում կառուցվել է 22 զոհի հիշատակի հուշահամալիր: