Այլ

Առատ տեղումներ՝ Մոսկվայում․ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

Առատ տեղումներ՝ Մոսկվայում․ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4- ը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը

Մոսկվայի ժամանակով ժամը 07.24-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 3-ը չեղարկվել է, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:

Ի դեպ, «Ֆոբոսի» օդերևութաբանների տվյալներով՝ Մոսկվայում մեկ օրում գրանցվել է ամսական տեղումների նորմայի 35 տոկոսը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image