«Զիգզագ» ընկերությունը դատի է տալիս ՊԵԿ-ին

«Զիգզագ» ընկերությունը դատի է տալիս ՊԵԿ-ին

Հայկական իրականությանը քաջածանոթ մարդու հայացքով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի  ընտանիքին պատկանող ընկերությունը՝ Պետական եկամուտների կոմիտեին, որի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը մարտի 19-ին տուգանել էր «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար։

Փաստորեն, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը ոչ միայն չի կատարում վարչապետի հրահանգը, այլև ՊԵԿ ակտը անվավեր ճանաչելու հայցով մտնում է դատարան։
Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը, ում մակագրվել է գործը,որոշել է առաջին դատական նիստը նշանակել հունիսի 5-ին։

Ճակատագրի հեգնանքով,  դեռեւս դեկտեմբերին Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Նուռ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում»։