Կբացվի զիջումների շղթան․․․

Կարո՞ղ էիք պատկերացնել, որ իշխանությունը, որին բերեցիք Հայաստանի գլխին, բերում եք, որ ճտի վզի պես ոլորելով՝ Հայաստանի վիզը կտրի։ Կպատկերացնեի՞ք, որ նրանց բերում եք՝ Արցախը հանձնելու, Հայաստանը ծվատելու համար։ Հիմա պատկերացնու՞մ եք։ Ու ի՞նչ է անում Հայաստանը (Հայաստան ասելով նկատի ունեմ ժողովուրդը) ՝ բացի հայհոյելուց, հայի բախտն անիծելուց ու անորոշության մեջ անորոշությունը խորացնելուց։ Թուրքական դիվանագիտությունը աշխարհում է հայտնի ու տալիս է ձեր պատասխանը։
Նրանց իշխանությունները Թուրքիային հատկացված օգնության համար շնորհակալություն են հայտնում ոչ թե Հայաստանին, հայ ժողովրդին, այլ անհատների, որոնց անունները շոշափվում են՝ Ռուբինյան, Միրզոյան, Փաշինյան։ Սա նուրբ հարց է։ Թուրքիան տիրապետում է, որ Փաշինյանը, Միրզոյանը, Ռուբինյանը և այլոք Հայաստանը չեն ներկայացնում։ Աթոռներին մնալու համար իրեն են պարտական։
Վերջիններս տիրապետելով պետական լծակների, անում են հնարավոր բոլոր քայլերը, զիջումները, որ գոհացնեն Թուրքիայի իշխանությանը։ Նրանք գիտեն, որ հայ ժողովուրդը այս իշխանության քայլերը նույնականացնում է թուրքական իշխանության քայլերի հետ։ Եվ վաղ թե ուշ, եթե ժողովուրդը ուշքի գա, թուրքական երազանքը փլուզվելու է թղթի պես։ Ու երկրաշարժի մարդասիրական շղարշի տակ, քարոզչական կեղծ քարոզների ֆոնի վրա երկուստեք արագացնում են զիջումների շղթան ամբողջական, օր առաջ բացելու գործընթացը։
Թուրքիայի իշխանությունը լավ գիտի, թե ինչ է մտածում ցեղասպանված ազգը իր մասին։ Այդ իսկ պատճառով երկրաշարժից «արբեցման մեջ ընկած հայ ժողովրդին» թողնելու է, որ նրանք վայելեն իրենց խոնջանքը։ Իրենց ողջ ուշադրությունը լինելու է իրենց կողմից հավատարիմ մարդկանց վրա, որ նրանք «մարդասիրական պատմական պահին» կատարեն իրենց սև գործը։
Կարծիքներ