Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է ամենամյա Ս․ Պատարագը։ Սրբազան արարողությանը մասնակցելու համար հավատացյալներ են ժամանել տարբեր երկրների հայկական համայնքներից, այդ թվում՝ Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ այլն։
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կառուցվել էր 915-921 թթ։ 2010 թվականին Թուրքիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ այն վերակառուցվել է եւ վերաբացվել, որպես թանգարան, սակայն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությանը թույլատրվել է տարեկան մեկ անգամ այնտեղ Սուրբ Պատարագ մատուցել։