Տղամարդու վարք

Տղամարդու վարք

Երեկ ԱԺ նիստերի դահլիճում բախումը մի կողմից ԲՀԿ-ականների, մյուս կողմից Արման Բաբաջանյան-«Իմ քայլը» տանդեմի միջեւ ծագեց քրեական ենթամշակույթի մասին օրենքի առիթով։ Այն դեռ չէր մարել, երբ երկրորդ բախումն արձանագրվեց՝ իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի պատճառով: Նա վեճի ժամանակ ուշացած ներս է մտել եւ բարձրաձայն հաշիվ պահանջել, թե ինչ նկատի ուներ Գեւորգ Պետրոսյանը երեքտառանոց բառ ասելով։

Պատասխան չլսելով, պատգամավորը հուշել է՝ հնչեցնելով ԲՀԿ ղեկավարի մականունը, որը կրկին ոտքի է հանել ԲՀԿ-ականներին: Մանուկյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում բացատրել է․ «Ես շատ զգացմունքային մարդ եմ ու եթե դահլիճում լինեի, էմոցիաներս մտքիցս առաջ կանցնեին, ուշ մտա եւ այնպիսի արտահայտություններ արեցի, որոնք այնքան էլ իմը չէին, որպեսզի քեզ չկասկածեն տղամարդկության բացակայության մեջ: Եթե դու այդպիսին չես, դա այլ կերպ ես ընդունում: Ես ձեզ վստահեցնում եմ, 100 տոկոսով, ոչ ոք թող չկասկածի, ես՝ ինքս, ինձ փորձել եմ տղամարդկության փորձանուտներում, ես չեմ ասի, թե ամենահամարձակ տղամարդն եմ, բայց թույլ չեմ տա ինձ մեղադրել անհամարձակության մեջ»: