Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների զնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ:
Ծնողները պնդում են՝ այն, ինչ հանրությանն է ներկայացվում, չի համապատասխանում իրականությանը,իսկ դեպքի իրական հանգամանքերը պարզելու համար մինչև վերջ գնալու են:
«Ձեռները ծալել վեր են ընկել: Ոչ մեկ չի էլ բարեհաճում մի բան անի, փորձի բացահայտել: Մեկի մտքով չանցնի, թե սա սենց էլ մնալու է, բան չի բացվելու: Մի քանի հոգու շանսատակ կանենք, եթե բան չարեցին, ես ինքս եմ ասում», - լրագրողների հետ զրույցում ասաց ծնողերից մեկը: