Հասարակություն

Team Telecom Armenia-ի ինտերնետի խնդիրը Կիրանցի հատվածից է

 Team Telecom Armenia-ի ինտերնետի խնդիրը Կիրանցի հատվածից է

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առկա է Team Telecom Armenia-ի ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:

Քիչ առաջ «Հրապարակի»-ին Team Telecom Armenia-ից փոխանցեցին, որ Կիրանցի հատվածից է խնդիրը: Խնդրեցինք պարզաբանել, թե կոնկրետ ինչ խնդիր է: Ասացին, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում մալուխ է վնասվել: Մեր հարցին՝ երբ կվերականգնվի, պատասխանեցին, որ չեն կարող հստակ ասել:

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image