Նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։
Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։