Ինչպես տեղեկացրել էինք, այսօր իրավապահները ներխուժել էին Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարան, խուզարկություն են իրականացնում։
Ուշագրավ է, որ ընդամենը կես ժամ հետո մեկնարկելու էր ավագանու նիստը, իսկ Սիմոնյանը փսստորեն մասնակցելու հնարավորություն չունեցավ և քվորում չապահովվոց, ավագանու նիստը չկայացավ։
Տեղեկացանք, որ Սիմոնյանի բնակարանից առգրավվել են բոլոր տան անդամների և իր բջջայինը, այլ բան չեն հայտնաբերել։
Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է, նախօրեին իրավապահները հերթական ձայնագրությունն էին հրապարակել` իբրև նրա մասնակցությամբ։