Միջազգային

Աճեմօղլուն ՝ Փաշինյանի հրավերը մերժելու մասին

Աճեմօղլուն ՝ Փաշինյանի հրավերը մերժելու մասին

Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու համար Հայաստան գալու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի թեման։ Հիշեցնենք՝ Փաշինյանը դեռևս 2018 թ․ հայտարարել էր, որ հրավիրել է Աճեմօղլուին՝ օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում։ Սակայն տնտեսագետն այդպես էլ չեկավ։

«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», –Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է հայտնի տնտեսագետը, որի խոսքերը մեջբերում է Sputnik-ը։

Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցը՝ Աճեմօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, Հայաստանում, ի տարբերություն օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների, հարուստ բնական պաշարներ չկան, ուստի նրա համեմատական ​​առավելությունն այլ տեղ է․

«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image